Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»

Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի 
միջամտության պատճառով»

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Վոլգոգրադի մարզի «Կոտլուբան» կայարանում բեռնատար գնացքի վագոնների մի մասը դուրս է եկել ռելսերից, բռնկվել է հրդեհ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ վագոնները ռելսերից դուրս են եկել «կողմնակի միջամտության պատճառով»։

Տեղում հրդեհ է բռնկվել. այրվել են վառելիքով լի ցիստեռնները և փայտանյութով բեռնված վագոնը։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ ներկայում հրդեհը մարվել է։

««Կոտլուբան» կայարանում տեղի է ունեցել դիզվառելիքով լի ցիստեռնի և փայտանյութով բեռնված վագոնի բռնկում: Առաջին հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ հաշվարկներն օպերատիվ կերպով բռնկումը վերացրել են ժամը 03:38-ին», - ասվում է ՌԴ ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ Baza Telegram ալիքը հաղորդում է, որ անօդաչու թռչող սարքի գրոհի հետևանքով վառելիքով երկու վագոն բռնկվել է, որից հետո մի ցիստեռնը պայթել է։ Ըստ հրատարակության տվյալների՝ ռելսերից դուրս է եկել գնացքի ինը վագոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am