Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Բայդենն օրենք է ստորագրել Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին

Բայդենն օրենք է ստորագրել Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օրենք է ստորագրել ռուսական ուրանն ԱՄՆ ներմուծելու արգելքի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Սպիտակ տունը։

Ըստ փաստաթղթի՝ «Ռուսական ուրանի ներմուծումն արգելելու մասին օրենքն» արգելում է Ռուսաստանի Դաշնությունում կամ ռուսաստանյան ձեռնարկության կողմից արտադրված չճառագայթված ցածր հարստացված ուրանի ներմուծումը։

Իր հերթին, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Բայդենի ստորագրած արգելքը կօգնի ամրապնդել ԱՄՆ-ի «էներգետիկ և տնտեսական անվտանգությունը՝ քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու և, ի վերջո, վերացնելու հաշվին»։

«Դա կօգնի մեր էներգետիկ հատվածի անվտանգությունն ապահովել ապագա սերունդների համար: Եվ աննախադեպ 2,72 միլիարդ դոլարի չափով դաշնային ֆինանսավորման հաշվին, որը Կոնգրեսը վերջերս հատկացրել է նախագահի խնդրանքով, այն կխթանի Միացյալ Նահանգներում հարստացման նոր կարողությունների ստեղծմանը և հստակ ազդակ կհաղորդի արդյունաբերությանն առ այն, որ մենք մեր միջուկային ոլորտում ձգտում ենք երկարաժամկետ աճի», - հավելել է Սալիվանը։

Ավելի վաղ ԱՄՆ Սենատը քվեարկել էր Ռուսաստանից ուրանի ներմուծումն արգելող օրենք ընդունելու օգտին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am