Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը

Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին 
անդամակցելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը պատրանք է անվանել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հնարավորությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Թուրքիան արդեն երկար տարիներ հեռանում է ԵՄ-ից՝ խոսքով և գործով: Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին պատրանք է»,-  մեջբերում է ավստրիական դիվանագիտության ղեկավարի խոսքը Der Standard պարբերականը։

Ընդ որում, Շալենբերգն առաջարկել է ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության փոխարեն դիտարկել «դրացիության իրատեսական հայեցակարգն՝ ամրապնդված Անկարայի և Բրյուսելի պրագմատիկ համագործակցությամբ»։

Թուրքիան 2005 թվականից պաշտոնապես ձգտում է ԵՄ-ի անդամակցության՝ որպես լիիրավ անդամ։ Այժմ բաց է, այսպես կոչված, բանակցային դոսյեի 35 կետերից 16-ը։ Բանակցություններում հիմնական խոչընդոտը Կիպրոսի խնդիրն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am