Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Պուտինը մայիսի 16-17-ը պետական ​​այցով կմեկնի Չինաստան

Պուտինը մայիսի 16-17-ը պետական ​​այցով կմեկնի Չինաստան

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով մայիսի 16-17-ը պետական ​​այցով կմեկնի Չինաստան։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

«Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2024 թվականի մայիսի 16-17-ը պետական ​​այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ որպես իր առաջին արտասահմանյան այց պաշտոնն ստանձնելուց հետո», - հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Այցը Չինաստան կլինի Պուտինի առաջին արտասահմանյան այցը Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո և, ինչպես ավելի վաղ ասել է պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, կդառնա «նախագահ Սի Ծինփինի առաջին պաշտոնական այցի պատասխան քայլը, որն իրականացվել է անցյալ տարի՝ նույնպես համապատասխան ընտրություններից հետո»։

Պուտինն ու Սի Ծինփինը բանակցություններ կվարեն, որի արդյունքում նախատեսվում է փաստաթղթերի ստորագրում։ Նրանք կմասնակցեն նաև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի և երկու երկրների Մշակույթի տարիների բացման արարողությանը։

Պուտինի՝ Չինաստան այցի շրջանակներում նախատեսված է նրա հանդիպումը երկրի Պետխորհրդի վարչապետի հետ։ Այցի ընթացքում Պուտինը կլինի երկու քաղաքներում՝ Պեկինում և Հարբինում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am