Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին

Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության 
մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Stern հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ կցանկանար պահպանել կառավարության ղեկավարի պաշտոնը 2025 թ. ընտրություններից հետո, հաղորդում է «Արմենպրես»-ը:

«Ես կցանկանայի դաշնային կանցլեր մնալ նաև 2025 թվականի աշնանից հետո», - ասել է Շոլցը։

Բացի այդ, նա վստահություն է հայտնել, որ իշխող կոալիցիան առաջիկա ամիսներին չի ցրվի՝ չնայած դրա ներսում առկա տարաձայնություններին։

Շոլցը կանցլեր է դարձել 2021 թ. ընտրությունների արդյունքներով, երբ նրա Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կոալիցիա կազմեց «Կանաչների» և «Ազատ դեմոկրատական ​​կուսակցության» հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am