Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը կտեղադրվի Հովհ. Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի հարակից տարածքում

Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը կտեղադրվի Հովհ. Թումանյանի անվան 
Ազգային տիկնիկային թատրոնի հարակից տարածքում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ժողովրդական արտիստ, Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի Երվանդ Մանարյանի արձանը կտեղադրվի մայրաքաղաքի Սայաթ-Նովայի պողոտա 4 հասցեին հարող տարածքում: Արձանը նախատեսվում է տեղադրել 2024 թվականի աշնանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասով որոշման նախագիծը Երևանի ավագանու՝ մայիսի 14-ի նիստին ներկայացրեց քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը:

«Հաշվի առնելով այն, որ 2024-ին լրանում է անվանի արվեստագետի ծննդյան 100-ամյակը, նախարարությունն առաջարկում է Հովհ. Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի հարակից տարածքում տեղադրել Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը, որը հեղինակել է քանդակագործ Արմենակ Վարդանյանը: Արձանը նախատեսվում է տեղադրել 2024-ի աշնանը»,-ասաց նա:

Երևանի ավագանու անդամները միաձայն ընդունեցին նախագիծը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am