Երևանում՝ 11:07,   28 Մայիս 2024

ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա

ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է 
Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը Ղազախստանի և Թուրքիայի վրա տարածել է 15,8 % ներմուծման «հակագնագցման» (հակադեմփինգային) մաքսատուրքերը, որոնք գանձվում են Ռուսաստանում արտադրվող կեչու նրբատախտակի համար։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

«Եվրահանձնաժողովն․… ընդլայնել է Ռուսաստանից կեչու նրբատախտակի նկատմամբ հակադեմփինգային մաքսատուրքերի կիրառումը Ղազախստանից և Թուրքիայից մատակարարվող ապրանքների վրա՝ անկախ այն բանից, թե այն հայտարարագրված է արդյոք որպես Ղազախստանում և Թուրքիայում արտադրված, թե ոչ», - ասված է Եվրոպական հանձնաժողովի որոշման մեջ:

Եվրահանձնաժողովը պարզաբանել է, որ 15,8 % մաքսատուրք է սահմանված Ղազախստանից և Թուրքիայից 6 մմ-ից ոչ ավելի փայտաշերտի հաստությամբ նրբատախտակի նկատմամբ, որտեղ թեկուզև մեկ շերտը կեչու է։ Եվրահանձնաժողովը պնդում է, որ այդ երկրների ընկերությունները չեն կարողացել Բրյուսելին ապացուցել, որ դրանք ոչ մի կերպ կապված չեն նրբատախտակի ռուսական արտադրողների հետ։

Եվրահանձնաժողովի հակադեմփինգային հետաքննությունն սկսվել է եվրոպացի նրբատախտակ արտադրողների պահանջների հիման վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am