Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Հռոմի մրցաշարից

Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Հռոմի մրցաշարից

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Հռոմի Masters մրցաշարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի Մաստերս մրցաշարի տղամարդկանց մենախաղի 4-րդ շրջանում Խաչանովը մրցեց աշխարհի 32-րդ ռակետ, Չիլին ներկայացնող Ալեխանդրո Տաբիլոյի հետ:  2,5 ժամ ձգված մրցախաղում Խաչանովը զիջեց երկու սեթերից հետո` 7:6, 7:6 հաշվով:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 17-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում, իսկ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ: 2023 թվականին էլ Խաչանովը դուրս մնաց AusOpen-ի կիսաեզրափակիչից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am