Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Մեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների նախերգանք էր․ Նիկոլ Փաշինյան

Մեր տարածաշրջանում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների  
նախերգանք էր․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Հարավային Կովկասում տեղի ունեցած պատերազմը հետագա զարգացումների  նախերգանք էր, իսկ այժմ ակնհայտորեն տեղի է ունենում գլոբալ աշխարհակարգի փլուզում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը հայտարարել է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում կայացած «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկման ընթացքում՝ պատասխանելով Հայաստանի շուրջ անվտանգային բարդ իրավիճակի վերաբերյալ հարցին։

Վարչապետն ընդգծել է, որ ժողովրդավարությունը պարզապես հանգամանքների բերումով չէ, որ հայտնվել է Հայաստանում։

«Դա, կարծում եմ, լիովին համընկնում է մեր ժողովրդի մտածելակերպի հետ և դա ռազմավարություն է մեր կառավարության համար։ Դա մեր քաղաքական համոզմունքն է։ Դա նաև մեր քաղաքական ինքնությունն է, քանի որ մեր քաղաքական թիմի անդամները իրենց կյանքի մեծ մասը պայքարել են մեր երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության, խոսքի ազատության հաստատման համար։ Եվ հիմա մենք հնարավորություն ունենք այդ բոլոր արժեքները ներդնել մեր երկրում:

Բայց, իհարկե, անվտանգության իրավիճակը բարդ էր և այժմ էլ ավելի բարդ է ոչ միայն մեր տարածաշրջանային իրավիճակի պատճառով, այլ նաև գլոբալ իրավիճակի պատճառով: Որովհետև ակնհայտորեն աշխարհակարգը հիմա փլուզվում է։ Պատերազմը, որը տեղի ունեցավ մեր տարածաշրջանում, դա հետագա զարգացումների մի տեսակ նախերգանք էր»,- հայտարարել է Փաշինյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am