Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին

Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի 
մատակարարումների մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիան առաջիկա օրերին և շաբաթներին սպառազինության նոր խմբաքանակ կմատակարարի Կիևին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Հանրապետության նախագահը հաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ իր գործընկերների հետ միասին երկարաժամկետ ու անհրաժեշտ օգնությունն Ուկրաինային տրամադրելու կապակցությամբ, որպեսզի հասնենք Ռուսաստանի պարտությանը։ Սպառազինության առաքումը կիրականացվի առաջիկա օրերին և շաբաթներին»,- ասված է Ելիսեյան պալատի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Մակրոնը նաև ընդգծել է իր շահագրգռվածությունը Օլիմպիական զինադադարի հարցում, որպեսզի ձեռնարկվեն բոլոր օգտակար դիվանագիտական ​​նախաձեռնությունները՝ բանակցություններ սկսելու համար միջազգային իրավունքի և Ուկրաինայի օրինական շահերի հարգման շրջանակներում։

Ֆրանսիայի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրամիությունը առաջիկա շաբաթների ընթացքում կավելացնի Ուկրաինային տրամադրվող օժանդակությունը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am