Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը կգործի օգոստոսի 12-ից մինչև 2028 թվականի հունվարի 1-ը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, մայիսի 14-ին հայտարարել  է ԱՄՆ պետդեպարտամենտը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել էր օրենք, որն արգելում է Ռուսաստանի Դաշնությունից ուրանի ներկրումը։ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն ասել էր, որ այդ որոշումը կհարվածի  պետություններին, իսկ Ռուսաստանն իր նախագծերն իրականացնում է այլ երկրներում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am