Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը

Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայի Հանրապետությունը մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը և դեմ է քվեարկել դրա ընդունմանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Սլովակիայի ֆինանսների նախարար Լադիսլավ Կամենիցկին։

«Սլովակիան սկզբունքորեն դեմ է ցանկացած ֆինանսական պարտավորությունների սահմանմանը այն պետությունների վրա, որոնք հրաժարվում են ընդունել անօրինական միգրանտներին»,-շեշտել է Կամենիցկին:

Նախարարի խոսքով՝ միգրացիոն պայմանագրի ընդունման դեմ տարբեր ձևերով արտահայտվել են նաև Ավստրիան, Հունգարիան, Լեհաստանը և Չեխիան։

Ավելի վաղ ԵՄ խորհուրդը վերջնականապես հաստատել է Միգրացիայի և ապաստանի մասին պայմանագիրը, որը ներառում է ԵՄ միգրացիոն բոլոր չափանիշների խստացումը։ Այն նախատեսում է ԵՄ սահմաններում ֆիլտրացիոն ճամբարների ստեղծում այն ​​միգրանտների համար, ովքեր ապաստան ստանալու իրավունք չունեն, որպեսզի հեշտացվի նրանց հետագա արտաքսումը իրենց հայրենիք: Միաժամանակ ներդրվում է միգրանտների քվոտային վերաբնակեցում ԵՄ երկրներում, որից կարելի է հրաժարվել հատուկ հիմնադրամին որոշակի վճար վճարելով։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am