Երևանում՝ 11:07,   9 Հունիս 2024

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի ռազմաօդային ուժերը ճշգրիտ հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի կենտրոնական ռազմական շտաբին, որը գտնվում էր Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության շենքում, Գազայի հատվածի Նուսեյրաթ ճամբարում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը, այդ մասին հայտնել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հարձակման արդյունքում սպանվել է մոտ 15 մարդ, որոնցից 10-ը՝ արմատական ​​շարժման պարագլխային թևի անդամներ էին։

«Հիմնվելով հետախուզության վրա՝ իսրայելական ռազմաօդային ուժերը ճշգրիտ հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի կենտրոնական ռազմական շտաբի հրամանատարական շտաբին։ Օդային ուժերի հարվածների արդյունքում Գազայի հատվածում սպանվել է ահաբեկչական կազմակերպությունների շուրջ 15 զինյալ, որոնցից 10-ից ավելին ՀԱՄԱՍ-ի անդամներ են եղել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իսրայելական բանակի մամլո ծառայությունը նշել է, որ հարվածն իրականացվել է ճշգրիտ կառավարվող զինամթերքի կիրառմամբ՝ քաղաքացիական անձանց վնասը նվազագույնի հասցնելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am