Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը

Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնների է նշանակել նոր նախարարների և փոխվարչապետների։ Հրապարակվել են պետության ղեկավարի համապատասխան հրամանագրերը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Առաջին անգամ Ռուսաստանի կառավարությունը ձևավորվել է նոր ընթացակարգով՝ համաձայն 2020 թվականի սահմանադրական փոփոխությունների։ Բոլոր թեկնածուներին նախապես քննարկել և հաստատել են խորհրդարանում: Պուտինը պաշտոնների է նշանակել բոլոր հավակնորդներին, որոնց հաստատել են Պետդուման կամ Դաշնության խորհուրդը։

Կառավարությունը, բացի նրա ղեկավարից, ներառում է 10 փոխվարչապետ և 21 նախարար։ Նախարարությունների քանակը և անվանումը չեն փոխվել նախորդ կազմի համեմատ: Հինգ նախարարներ անմիջականորեն ենթարկվում են նախագահին. նրանք են Ներքին գործերի նախարարության, Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության և Արդարադատության նախարարության ղեկավարները։ Մնացածների գործունեությունը ղեկավարում է կառավարության նախագահը։

Պուտինը նաև վերանշանակել է դաշնային ծառայությունների տնօրեններին, որոնց վերաբերյալ նախկինում նույնպես  խորհրդակցություններ են անցկացվել Դաշնային խորհրդում։

Կառավարության կազմը փոխվում է մոտավորապես 13 %-ով, եթե հաշվի առնենք ոչ թե ըստ պաշտոնների, այլ անուններով։ Նախարարների կաբինետը լքել են Վիկտորյա Աբրամչենկոն, որը փոխվարչապետի կարգավիճակում համակարգում էր բնապահպանությունը և ագրոարդյունաբերական համալիրը, ինչպես նաև Սերգեյ Շոյգուն, որը Պաշտպանության նախարարությունից անցել է Անվտանգության խորհուրդ։

Եվս մի քանի հոգի մնացել են կառավարությունում, բայց այլ պաշտոններում։ Դմիտրի Պատրուշևը և Վիտալի Սավելևը փոխել են  նախարարի կարգավիճակը՝ դառնալով փոխվարչապետ։ Անդրեյ Բելոուսովը, որն աշխատել է որպես վարչապետի առաջին տեղակալ, դարձել է պաշտպանության նախարար։

Նախկին պաշտոնները պահպանել են Արտաքին գործերի, Ֆինանսների և Տնտեսական զարգացման նախարարությունների ղեկավարները՝ Սերգեյ Լավրովը, Անտոն Սիլուանովը, Մաքսիմ Ռեշետնիկովը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am