Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Բայդենը վետո կդնի օրինագծի վրա, որն արգելում է Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցումը

Բայդենը վետո կդնի օրինագծի վրա, որն արգելում է Իսրայելին զենքի 
մատակարարումների դադարեցումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսի կողմից Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցումն արգելող օրինագծի ընդունման դեպքում մտադիր է վետո դնել դրա վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Hill-ը՝ վկայակոչելով Սպիտակ տունը։

«Նախագահ Բայդենը վետո կդնի Ներկայացուցիչների պալատի հանրապետականների ​​օրինագծի վրա, որը կոչված է ճնշում գործադրելու նրա վրա Իսրայելին զենք ուղարկելու համար. (խմբ․՝ Սպիտակ տունը) փաստաթուղթը համարել է սխալ արձագանք` Իսրայելի նկատմամբ վարչակազմի մոտեցումը միտումնավոր խեղաթյուրելու համար», - նշում է պարբերականը։

Հանրապետականներն իրենց օրինագիծը ներկայացրել են այն բանից հետո, երբ օրեր առաջ Բայդենը նախազգուշացրեց, որ կհրաժարվի Իսրայելին մի քանի տեսակի հարձակողական սպառազինություն մատակարարելուց, եթե իսրայելցի զինվորականները գործողություն սկսեն Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում։

Օրինագիծը կոչ է անում անհապաղ պաշտպանության միջոցներ տրամադրել իսրայելցիներին, դատապարտում է մատակարարումները դադարեցնելու Բայդենի որոշումը և հաստատում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը։

Ըստ the Hill-ի՝ Սպիտակ տունը հայտնել է, որ օրինագիծը «կխաթարի արդյունավետ արտաքին քաղաքականություն իրականացնելու նախագահի կարողությունը»։ Միևնույն ժամանակ Սպիտակ տան հայտարարության մեջ, ըստ the Hill-ի, նշված է, որ ԱՄՆ-ն միշտ կերաշխավորի, որ Իսրայելն ունենա իրեն պաշտպանելու համար անհրաժեշտ ամեն բան։

Սպիտակ տան մամուլի քարտուղարը մայիսի 13-ին ասել էր, որ նախագահի վարչակազմը «կտրականապես» դեմ է օրինագծին, և որ Սպիտակ տունը մտադիր է ամբողջությամբ կատարել իր պարտավորությունները, այդ թվում՝ վերջերս հաստատված անվտանգության աջակցության տրամադրումը, որով Իսրայելի համար նախատեսված է 15 միլիարդ դոլարի ռազմական օգնություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am