Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Մի դրամի ուժն ամփոփում է «Դասավանդիր Հայաստան»-ի հետ երկամյա ծրագիրը

Մի դրամի ուժն ամփոփում է «Դասավանդիր Հայաստան»-ի հետ երկամյա ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: IDBank-ի և Իդրամ ընկերության համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում 2021 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում կուտակված ողջ գումարը՝ 9․328․753 ՀՀ դրամ, փոխանցվել էր «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամին՝ ուղղվելով Nation Builder ծրագրին։ Արդյունքում Արագածոտնի մարզի երկու դպրոցում երկու տարի շարունակ անցկացվել է փոփոխությունների վրա հիմնված կրթություն։ Բանկի և Իդրամի աշխատակիցներն այցելել էին Արագածոտնի մարզի Մելիքգյուղի դպրոց՝ տեղում ամփոփելու համագործակցության արդյունքները։

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հետ համագործակցությունը բխում է IDBank-ի և Իդրամի ԿՍՊ ռազմավարության բուն նպատակներից, ու ընկերությունների համար անչափ կարևոր էր ներդրում ունենալ մեր հասարակության ու հատկապես երեխաների կրթության շարունակականության ապահովման գործընթացներում: Դպրոցական համայնքներում առկա ներուժի բացահայտման համատեքստում իսկապես կարևոր է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի և Idram&IDBank թիմի համագործակցությունը։ Ընկերությունները միացան «Nation-Builder»-ների ընտանիքին՝ հնարավորություն ընձեռելով հեռավոր համայնքների աշակերտներին ստանալ պատշաճ կրթություն, բացահայտել իրենց և իրենց համայնքի հնարավորությունները՝ երկամյա ժամկետով գործուղված ուսուցիչ-առաջնորդների աշխատանքի միջոցով:

780_0620.jpg (10.15 MB)

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր Լարիսա Հովաննիսյանի խոսքով՝ «Դասավանդի'ր, Հայաստան»-ը շատ է կարևորում  IDBank-ի և Իդրամ ընկերության համատեղ «Մի դրամի ուժը» նախաձեռնությունը։

«Մեր գործունեության տասը տարիների ընթացքում մենք ֆինանսական աջակցություն ստացել ենք հիմնականում արտերկրից և շատ ուրախ ենք, որ  այսօր ունենք  IDBank-ի և Իդրամի նման տեղական գործընկերներ և հովանավորներ, որոնք կորպորատիվ պատասխանատվության նոր մշակույթ է ձևավորում Հայաստանում։ Եվ շատ շնորհակալ ենք, որ IDBank-ը և Իդրամը որպես ներդրման ոլորտ ընտրել են հենց կրթությունը, ինչը մեր վաղվա ապագայի կարևորագույն հիմքերից է»,- ասել է Լարիսա Հովհաննիսյանը։

780_0946.jpg (10.31 MB)

Իդրամի ու IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ «Մի դրամի ուժը» շուտով կդառնա 4 տարեկան, և այս ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել։ «Այսօր հուզիչ ու միևնույն ժամանակ շատ ուրախալի է, որ եկել ենք մեր կողմից իրականացված ծրագրի արդյունքը քաղելու։ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ համատեղ իրականացված ծրագրով երեխաները երկու տարի հնարավորություն ստացան մասնակցելու ուսուցիչ-առաջնորդի դասընթացին և ստանալ հետագա կյանքի և մասնագիտական ուղու համար կարևոր ու անփոխարինելի գիտելիքներ», - ասում է Տաթևիկ Վարդևանյանը։

780_0747.jpg (9.54 MB)

Ընկերություններին այցի ժամանակ միացել էր նաև Իդրամ Ջունիորը՝ իր հետ բերելով հետաքրքրաշարժ ինտելեկտուալ խաղ երեխաների համար, իսկ խաղի հաղթողներին սպասվում էին անակնկալ նվերներ։

780_0791.jpg (11.66 MB)

780_0900.jpg (10.19 MB)

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am