Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում իսրայելական զորքերի շտաբի գնդակոծման մասին

«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում իսրայելական զորքերի շտաբի 
գնդակոծման մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիաների «Հեզբոլլահ» կուսակցության զինված կազմավորումները հարվածներ են հասցրել իսրայելական զորքերի շտաբին և զորանոցին օկուպացված Գոլանի բարձունքներում՝ ի պատասխան Լիբանանի հարավային շրջանների ռմբակոծությունների։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է «Հեզբոլլահ»-ի մամուլի ծառայությունը։

«Իսլամական դիմադրության մարտիկները տասնյակ հրթիռային արկեր են արձակել Մաալե Գոլանիում 801-րդ տարածքային բրիգադի շտաբի և զորանոցի ուղղությամբ», - նշված է հայտարարության մեջ:- Այդ գործողությունն իրականացվել է ի պատասխան թշնամու ուժերի ագրեսիվ հարձակումների Լիբանանի խաղաղ գյուղերի վրա»:

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը, Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը երեք հրթիռ է արձակել Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ին պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ։ Հարձակումն իրականացվել է Տյուրոսի արվարձանի խճուղում (Բեյրութից 80 կմ հեռավորության վրա)։ Ըստ հրապարակման՝ զոհվել են շիաների կազմավորումների դաշտային հրամանատար Հուսեյն Մեքքին և նրան ուղեկցող մարտիկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am