Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

ԶՈՒ բարեփոխումների շրջանակում ՊՆ-ում տեղի են ունեցել կադրային վերանշանակումներ

ԶՈՒ բարեփոխումների շրջանակում ՊՆ-ում տեղի են ունեցել կադրային 
վերանշանակումներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում ՀՀ նախագահի հրամանագրերով տեղի են ունեցել կադրային վերանշանակումներ, որոնք պայմանավորված են զինված ուժերի բարեփոխումների շրջանակում 2023 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով՝ ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ նոր կանոնադրությունների և կառուցվածքի հաստատման հանգամանքով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Նախագահի հրամանագրերով՝ Սամվել Մինասյանը նշանակվել է Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար, Վահրամ Գրիգորյանը՝ ԶՈՒ ԳՇ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, Սմբատ Գրիգորյանը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ:

Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական ապահովման վարչության պետ է նշանակվել Գեղամ Փաշիկյանը,  Թիկունքային ապահովման վարչության պետ՝ Արամ Պողոսյանը:

Նախագահի հրամանագրով՝ Մհեր Շիրինյանին վստահվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետի պաշտոնը, Հրաչ Ստեփանյանին՝ Կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետի:  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am