Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Իսպանիայում վերացրել են այլ երկրների թմրանյութեր մատակարարող մի խումբ

Իսպանիայում վերացրել են այլ երկրների թմրանյութեր մատակարարող մի խումբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի ազգային ոստիկանությունը վերջ է դրել հանցավոր կազմակերպության գործունեությանը, որը նպաստել է Եվրոպայի այլ երկրներ մարիխուանայի մատակարարումներին։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ ըստ իրավապահ մարմինների տարածած հաղորդագրության՝ գործողությունն իրականացվել է Եվրոպայի ոստիկանական գործակալության (Եվրոպոլի) հետ համատեղ։ Հետաքննության ընթացքում ձերբակալվել է 54 մարդ, որոնց մեծ մասն՝ Իսպանիայում։ Բոլոր կասկածյալները թագավորության հպատակներ են։

Նրանք եղել են հանցավոր կազմակերպության անդամներ, որն օտարերկրյա խմբավորումների համար թմրանյութեր վաճառելիս հանդես է եկել որպես միջնորդ: Ձերբակալվածները նաև լվացել են անօրինական գործունեությունից ստացված եկամուտները հիմնականում անշարժ գույքի ոլորտում ներդրումների միջոցով:

Իսպանիայում խուզարկությունների ժամանակ առգրավվել է 600 կգ մարիխուանա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am