Երևանում՝ 11:07,   10 Հունիս 2024

Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 67-ի

Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 67-ի

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի արևմուտքի Սումատրա կղզում հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումների հետևանքով առնվազն 67 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

Եվս 20 մարդ անհետ կորած է։

Տարերային աղետների կառավարման ազգային գործակալության ղեկավար Սուհարյանտոն հայտնել է, որ հեղեղումներից տուժած շրջաններ են ուղարկվել զինվորներ և ոստիկաններ՝ օգնելու տարհանման և անհետ կորածների որոնողական աշխատանքներում։

Պաշտոնյան նշել է, որ իշխանությունները դիտարկում են տուժածներին այլ բնակավայր տեղափոխելու տարբերակը՝ կանխելու նման ողբերգական իրադրություններն ապագայում։

Ինդոնեզիայում հեղեղումները սկսվել են մայիսի 11-ից։ Հորդառատ անձրևների պատճառով  կղզու ակտիվ հրաբուխներից մեկից նաև հրաբխային ապարներ են իջել ներքև։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am