Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից

Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են 
կրիպտոփոխանակման հարթակներից

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները։

Թվային ակտիվների ոլորտում կրիպտոփոխանակման հարթակների դերի, առանձնահատկությունների և ժամանակակից աշխարհում դրանց արդիականության մասին խոսել է Fastex Exchange-ի գործառնությունների գծով տնօրեն Մհեր Թունյանը։

4A4A9524.JPG (398 KB)

Fastex Exchange-ում գրանցման կարգին, հարթակի ընձեռած հնարավորություններին անդրադարձել է Fastex Exchange ՏՏ նախագծի ղեկավար Արգինե Ավագյանը։ Վերջինս խոսել է հարթակում գործարկված նոր հակաֆիշինգային (anti-phishing) ծրագրի մասին, որը թույլ է տալիս պայքարել կիբերհարձակումների և անձնական տվյալների յուրացման փորձերի դեմ։

4A4A9454.JPG (333 KB)

Տեղեկատվական հանդիպումն ամփոփվել է P2P (peer-to-peer) գործարքների մասին անդրադարձով: Fastex Exchange-ի P2P մենեջեր Տարոն Պողոսյանը խոսել է հարթակում P2P մեթոդով (peer-to-peer` մեկ ֆիզիկական անձից մյուսին թվային ակտիվ փոխանցելը՝ առանց միջնորդի) գործարքներ իրականացնելու առանձնահատկությունների և հարթակի մի շարք հնարավորությունների մասին։

4A4A9347.JPG (343 KB)

Fastex-ի առաջիկա հանդիպումների վերաբերյալ մանրամասները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետևել էկոհամակարգի սոցիալական կայքէջերին։

4A4A9429.JPG (395 KB)

4A4A9388.JPG (425 KB)

4A4A9484.JPG (370 KB)

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիրտուալ 3D իրականությունը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am