Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Կուլեբան Բլինքենի հետ քննարկել է իրադրությունը Խարկովի մարզում և Դոնբասում

Կուլեբան Բլինքենի հետ քննարկել է իրադրությունը Խարկովի մարզում և 
Դոնբասում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևում ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել Խարկովի մարզը և Ուկրաինայի կողմից վերահսկվող Դոնբասի հատվածը։

«Այսօր, երբ մենք խոսում էինք, գրեթե յուրաքանչյուր հարցում ուշադրության կենտրոնում եղել են Խարկովի և Դոնեցկի մարզերը, ճակատի ամենադժվար հատվածները», - Կուլեբան ասել է Բլինքենի հետ համատեղ անցկացված ճեպազրույցում, որը Ուկրաինայի ԱԳՆ-ն հեռարձակել է սոցցանցի իր էջում։

Նրա խոսքով՝ զրույցի առանցքային հարցը եղել է ոչ միայն ռազմական օգնության ծավալը, այլեւ զենքի և զինամթերքի մատակարարումների արագությունը։ «Ամեն ինչ պետք է արագ տեղի ունենա, որպեսզի մենք կարողանանք խափանել ՌԴ-ի հարձակողական պլանները»,- նշել է Կուլեբան։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am