Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Բլինքենը հայտարարել է ռազմական կարիքների համար Ուկրաինային լրացուցիչ 2 մլրդ դոլար հատկացնելու մասին

Բլինքենը հայտարարել է ռազմական կարիքների համար Ուկրաինային լրացուցիչ 2 
մլրդ դոլար հատկացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն մտադիր է Ուկրաինային տրամադրել լրացուցիչ 2 միլիարդ դոլար ռազմական ֆինանսավորում՝ պաշտպանական արդյունաբերության նոր հիմնադրամի միջոցով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ Կիևում կայացած  համատեղ մամուլի ասուլիսում։

«Ես կցանկանայի հավելել, որ մենք լրացուցիչ 2 միլիարդ դոլար կտրամադրենք [Ուկրաինային] պաշտպանական արդյունաբերության նոր հիմնադրամի միջոցով», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բլինքենի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

ԱՄՆ պետքարտուղարը մամուլի ասուլիսում նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Ուկրաինան մի քանի շաբաթվա ընթացքում կստորագրեն անվտանգության երկկողմ պայմանագիր:

«Մենք այդ համաձայնագիրը կստորագրենք մի քանի շաբաթվա ընթացքում»,- ասել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am