Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

OpenAI-ի համահիմնադիր Իլյա Սուցկեվերը հեռացել է ընկերությունից

OpenAI-ի համահիմնադիր Իլյա Սուցկեվերը հեռացել է ընկերությունից

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: OpenAI ընկերության համահիմնադիր, մեքենայական ուսուցման և արհեստական ​​ինտելեկտի աշխարհի առաջատար փորձագետներից մեկը՝ Իլյա Սուցկեվերը հայտարարել է ընկերության գլխավոր գիտական խորհրդատուի պաշտոնից հեռանալու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Интерфакс-ը:

«Գրեթե մեկ տասնամյակ անց որոշեցի հեռանալ OpenAI-ից: Ընկերության զարգացման հետագիծը պարզապես կախարդական էր, և վստահ եմ, որ OpenAI-ը կկարողանա ստեղծել գեներատիվ արհեստական ​​ինտելեկտ, որը միաժամանակ անվտանգ և օգտակար կլինի», - գրել է Սուցկեվերը X սոցիալական ցանցում:

Նա ակնարկել է, որ շուտով կարող է նոր նախագիծ սկսել, սակայն մանրամասներ չի հայտնել:

Անցյալ տարվա վերջին Սուցկեվերը հայտնվել էր OpenAI-ի գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանի հրաժարականի հետ կապված սկանդալի կիզակետում: Լրատվամիջոցները նրան էին անվանել Ալթմանին պաշտոնանկ անելու՝ ընկերության տնօրենների խորհրդի որոշման գլխավոր նախաձեռնողներից մեկը: Բաժնետերերի ու գործընկերների վրդովմունքի արդյունքում Ալթմանը մեկ շաբաթից վերականգնվել էր պաշտոնում:

Financial Times-ի տեղեկություններով՝ Open AI-ի արժեքը գնահատվում է ավելի քան 80 միլիարդ դոլար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am