Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ՊԵԿ-ը միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ

ՊԵԿ-ը միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» 
տեսակի 90 հաբ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՊԵԿ-ից, տեղեկացնելով, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների, էլեկտրոնային առևտրի և փոստային փոխադրումների սպասարկման և հսկողության վարչությունների,  ինչպես նաև ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները  համատեղ,  Զվարթնոց օդանավակայանի կարգո բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից` «Գլոբալ շիփփինգ» ընկերության  միջոցով ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին:

Առաքանու մեջ բացի անձնական օգտագործման իրերից և սննդամթերքից հայտնաբերվել է «E401» գրառմամբ 90 հաբ։ Հայտնաբերված հաբերը  ստուգվել են համապատասխան  սարքով: Էկրանին արտացոլվել է «ամֆետամին» գրառումը,  որը համարվում է  թմրամիջոց: Նշված զանգվածների հայտնաբերման փաստով  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և  ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ ձեռնարկել են  «Վերահսկելի մատակարարում և գնում» անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումը:

«Ամֆետամին» տեսակի թմրամիջոցի  զանգվածների փոխարեն նմանատիպ այլ զանգվածների պարունակությամբ փոխարինված՝ ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին Երևանի Մաշտոցի պողոտայում  գործող «ԳԼՈԲԲԻՆԳ» ընկերության սպասարկման սրահից ստանալուց հետո, ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել  ՀՀ և ԱՄՆ քաղաքացի Հ. Դ.-ն:   Վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:

Փաստի առթիվ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am