Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ

Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին 
մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին Թբիլիսիում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ կազմակերպված ցույցին մասնակցած օտարերկրյա քաղաքական գործիչներին մեղադրել է Վրաստանի կառավարությունը տապալելու փորձի մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պապուաշվիլին գրել է Facebook սոցիալական ցանցում:

«Վրդովված երիտասարդների խմբին դիմելը, որոնց ռադիկալ ընդդիմադիր կուսակցությունները տրամադրում են կառավարության դեմ, և նրանց «ամբողջ ժողովուրդ» անվանելը մի արարք է, որն ավելի շատ սպասելի է սովետական ​​կամ ռուսական քարոզչությունից, քան Եվրամիության անդամ երկրի արտաքին գործերի նախարարներից: Դեռ ավելին` նպաստել ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության տապալման փորձին այն բանի համար, որ քեզ դուր չի գալիս նրա կողմից ընդունված օրենսդրությունը, խորհրդային շրջանի ձեռնարկի կրկնօրինակի է նման», - գրել է Պապուաշվիլին։

Նա հատկապես առանձնացրել է Բալթյան երկրներին:

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունման դեմ կազմակերպված ցույցին մայիսի 15-ին մասնակցել են աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտգործնախարարները։ Նրանք բեմ են բարձրացել և իրենց աջակցությունը հայտնել ցուցարարներին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am