Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Վիետնամում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահի պաշտոնակատարին

Վիետնամում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի 
նախագահի պաշտոնակատարին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սուրեն Բաղդասարյանը իր հավատարմագրերն է հանձնել Վիետնամի նախագահի պաշտոնակատար, փոխնախագահ Վո Թի Ան Սուանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Արարողությանը հաջորդած հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի ապահովման, տնտեսական համագործակցության աշխուժացման, կրթության և գիտության ոլորտներում փոխգործակցության կարևորությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության հիման վրա համագործակցության հարցին։

Հանդիպման ավարտին նախագահի պաշտոնակատար Վո Թի Ան Սուանը դեսպան Բաղդասարյանին հաջողություններ է մաղթել իր պաշտոնավարման ընթացքում և ընդգծել Վիետնամի կառավարության աջակցության պատրաստակամությունը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am