Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

ՀՀ բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների առաջնությունում Գեղարքունիքի բռնցքամարտիկները 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել

ՀՀ բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների առաջնությունում Գեղարքունիքի  
բռնցքամարտիկները 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել

ԳԱՎԱՌ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ավարտվել է ՀՀ բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների 2024 թվականի առաջնությունը, որը կայացել է Երևանի «Միկա» մարզահամալիրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանը,  առաջնությանը մասնակցել է Մարտունու մարզադպրոցի չորս մարզիկ, նրանցից երկուսը վերադարձել են մեդալներով:

Գեղարքունիքի մարզը ներկայացնող Մարտունու մարզադպրոցի սան Սիմոն Սիմոնյանը (Ծովինար համայնք) 48 կգ քաշային կարգում, հաղթելով իր բոլոր մրցակիցներին, ճանաչվել է մրցաշարի հաղթող։ Սիմոն Սիմոնյանը գրանցել է հինգ անընդմեջ հաղթանակ և նվաճել ՀՀ ավագ տարիքի պատանիների 2024 թվականի չեմպիոնի տիտղոսը։

Մարտունու մարզադպրոցի սան Կարեն Զախարյանը բռնցքամարտի 2024 թվականի ՀՀ ավագ տարիքի պատանիների առաջնությանը 52 կգ քաշային կարգում զբաղեցրել է 3-րդ մրցանակային տեղը։

 

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am