Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Ազդարարվեց «Գյումրու միջազգային թատերական փառատոնի» մեկնարկը

Ազդարարվեց «Գյումրու միջազգային թատերական փառատոնի» մեկնարկը

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու դրամատիկական թատրոնում մայիսի 17-ին,  Երևանի պետական կամերային թատրոնի «Fe-Show»՝ «Ֆերում շոու»  ներկայացումով  (բեմադրությունը՝ Սենիկ Բարսեղյան) ազդարարվեց «Գյումրու միջազգային թատերական փառատոնի» մեկնարկը։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  փառատոնի մեկնարկն ազդարարվեց ոչ սովորական միջավայրում՝ հանդիսականը ոչ թե  դահլիճում էր, այլ բեմին տարբերվող ձևաչափով, սիրված  համաշխարհային ու հայկական հիթերով, հյուրասիրությամբ  ու բարձր տրամադրությամբ։ 

438271418_441116158551295_1732925909105865326_n.jpg (252 KB)

Մայիսի 17-ից 31-ը Գյումրիում երկրորդ անգամ անցկացվող  «Գյումրու միջազգային թատերական փառատոն»-ի շրջանակներում Գյումրիի հանդիսականին կներկայացվեն հայաստանյան եւ միջազգային թատրոնների եւ թատերախմբերի 22 ներկայացումներ:

«Փառատոնն արդեն երկրորդ անգամ է կազմակերպվում։ Նախորդ տարվա  խանդավառությունը, որ առաջ եկավ այս ծրագրի շուրջ, վստահաբար համոզեց, որ պետք է կրկնել նաև երկրորդ անգամ և ի պատիվ և՛ կազմակերպիչների,  և՛ աջակիցների  հայտնում ենք, որ թատերական այս մեծ տոնն արդեն Գյումրիում է՝  իր հետ Գյումրի բերելով Հայաստանի գրեթե բոլոր մարզային թատրոնների տասնյակ ներկայացումներ։ Մեզ սպասում  է 15 օրյա թատերական հրավառություն։ Ունենք նաև միջազգային ներկայացումներ ՌԴ-ից, Բելգիայից  և Վրաստանից, ինչը ևս շատ կարևոր է, քանի որ սա  նաև փորձի փոխանակման  լավագույն հնարավորությունն է։ Ինչպես  նախորդ տարի, այս տարի ևս փառատոնի գլխավոր նպատակը մի կողմից՝ փորձի փոխանակումն է, մյուս կողմից՝ գյումրեցի հանդիսականին այլ թատրոնների լավագույն ներկայացումները հասանելի դարձնելն է»,- տեղեկացրեց «Գյումրու միջազգային թատերական փառատոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լիլիթ Թովմասյանը՝ վստահություն հայտնելով, որ թատերական այս մեծ ներգրավվածությունը գյումրեցի հանդիսականին ու Գյումրի այցելած հյուրերին թատերական մեծ տոն է պարգևելու։ 

photo_2024-05-12_17-20-16.jpg (109 KB)

Փառատոնային ներկայացումները տեղի կունենան Գյումրու պետական դրամատիկական թատրոնի մեծ եւ փոքր դահլիճներում, Գյումրու Մտորումների թատրոնում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am