Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

«Հովեր» երգչախումբը համերգ կնվիրի Հակոբ Հակոբյանի հարյուրամյակին

«Հովեր» երգչախումբը համերգ կնվիրի Հակոբ Հակոբյանի հարյուրամյակին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի և «Հովեր» պետական կամերային երգչախմբի համատեղ ջանքերով մայիսի 21-ին տեղի կունենա գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական տարվա միջոցառումների ամփոփումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 21-ին ժամը 19։00-ին Կամերային երաժշտության տանը «Հովեր» պետական կամերային երգչախումբը հանդես կգա համերգով, որը կուղեկցվի նկարչի աշխատանքների ցուցադրությամբ (աշխատանքները՝ Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուից): 

Ցուցահանդեսը կգործի մինչ հունիսի 6-ը։

Համերգային ծրագրում՝ ՅՍ Բախ, Կ Մոնտեվերդի, Կ Ջեզուալդո, Յ Բրամս, Ա Բրուքներ, Ֆ Մենդելսոն, Ռ Շուման, Հ Վոլֆ եւ Ի Ստրավինսկի։

Համերգը ղեկավարում է Սոնա Հովհաննիսյանը։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am