Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Շարունակվում է ԵԽ աջակցությամբ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծի քննարկմանը նվիրված ՆԳՆ-ԱԺ երկօրյա աշխատաժողովը

Շարունակվում է ԵԽ աջակցությամբ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի 
նախագծի քննարկմանը նվիրված ՆԳՆ-ԱԺ երկօրյա աշխատաժողովը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԳՆ-ԱԺ երկօրյա կլոր սեղան-քննարկումները շարունակվում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ քննարկման շրջանակում դիտարկվում են Ոստիկանության գվարդիայի հատուկ պատրաստության, վերապատրաստման առանձնահատկությունները, գործառույթներն ու դրանցից բխող լիազորությունները:

Քննարկմանը մասնակցում են ՆԳ նախարարության ղեկավարության ներկայացուցիչներ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի, պետական-իրավական հարցերի, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների անդամներ, փորձագետներ:

Հանդիպման շրջանակում արձանագրվել է նաև, որ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ կմշակվեն համապատասխան կրթական մոդուլները, որոնց հիման վրա կիրականացվի վերապատրաստողների վերապատրաստում, ինչպես նաև կմշակվի օրենքից բխող ենթաօրենսդրական ամբողջական բազան:








Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am