Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

«Վեստ Արմենիա»-ն հաղթեց ԲԿՄԱ-ին. մեկնարկեցին Հայաստանի ֆուտբոլի առաջնության 35-րդ տուրի հանդիպումները

«Վեստ Արմենիա»-ն հաղթեց ԲԿՄԱ-ին. մեկնարկեցին Հայաստանի ֆուտբոլի 
առաջնության 35-րդ տուրի հանդիպումները

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի նախավերջին տուրը մեկնարկեց «Վեստ Արմենիա»-ԲԿՄԱ խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Վեստ Արմենիա»-ին հաջողվեց երեք գնդակ ուղարկել «բանակայինների» դարպասը` սեփականն ընդունելով միայն երկուսը:

«Վեստ Արմենիա»-ի կազմում աչքի ընկան Արամ Լոռեցյանը, Ջուլիուս Դևիդ  Ուֆուոման ու  Զախար Տարասենկոն: ԲԿՄԱ-ից գոլերը խփեցին Դանիել Աղբալյանը և  Գրենիկ Պետրոսյանը:

«Վեստ Արմենիա»-ն այս հաղթանակից հետո մրցարային աղյուսակում 7-րդն է: ԲԿՄԱ-ն մնում է վերջին տեղում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am