Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Ռայիսիի ուղղաթիռը գտել են, «իրադրությունը լավ չէ». Իրանի Կարմիր մահիկի ընկերություն

Ռայիսիի ուղղաթիռը գտել են, «իրադրությունը լավ չէ». Իրանի Կարմիր մահիկի 
ընկերություն

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Կարմիր մահիկի ընկերության նախագահը հայտարարել է, որ որոնողափրկարարական խմբերը գտել են նախագահ Էբրահիմ Ռայիսիի կործանված ուղղաթիռը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ Իրանի Կարմիր մահիկի ընկերության նախագահ Փիր Հոսեյն Կոլիվանդը մայիսի 20-ին հայտնել է, որ խմբերը հասել են ինքնաթիռի կործանման վայր։

Նա այլ մանրամասներ չի հայտնել, սակայն նշել է՝ «իրադրությունը լավ չէ»։

«73 փրկարարական խմբեր ներկա են ուղղաթիռի որոնման վայրում՝ Թավալ գյուղում, առաջադեմ և մասնագիտացված սարքավորումներով», - ասել է նա։

Ավելի վաղ Կարմիր մահիկից հայտնել էին, որ որոնողական խմբերը շարժվել են երկու վայրերի ուղղությամբ, որոնք նույնականացվել էին թուրքական «Աքինջի» անօդաչու թռչող սարքի կողմից։

Որոնողական աշխատանքները, որին ներգրավված են նաև Իրանի զինված ուժերը, շարունակվել են լեռնոտ տեղանքում՝ Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում գտնվող Վարզաքան քաղաքի շրջակայքում, չնայած մառախուղին և անձրևային եղանակին։

Մայիսի 19-ին նախագահ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Վարզաքանի շրջանում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am