Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Գնել Սանոսյանը ցավակցել է իրանցի գործընկերներին Իրանի նախագահի և նրան ուղեկցող պաշտոնյաների մահվան կապակցությամբ

Գնել Սանոսյանը ցավակցել է իրանցի գործընկերներին Իրանի նախագահի և նրան 
ուղեկցող պաշտոնյաների մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանին, Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշին, Նավթի նախարար Ջավադ Օջիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող պաշտոնյաների մահվան կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գնել Սանոսյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Խորը ցավով տեղեկացա Իրանի Իսլամական Հանրապետության մեծարգո նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձնակազմի մահվան մասին։

Վշտակցում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին` հայտնելով իմ զորակցությունը։

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն»,- ասված է Սանոսյանի ուղերձում։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am