Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Հայաստանի լրագրողները Մոլդովայում մասնակցել են ֆուտբոլային մրցաշարի

Հայաստանի լրագրողները Մոլդովայում մասնակցել են ֆուտբոլային մրցաշարի

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը մայիսի 18-ից 20Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մասնակցել է երկրորդ անգամ կայացած Chișinău Media European Cup միջազգային մրցաշարին։

Միջոցառմանը մասնակցել են 8 լրագրողական թիմեր Հայաստանից, Մոլդովայից, Գերմանիայից, Վրաստանից, Ռումինիայից, Իսրայելից եւ Ադրբեջանից։

Վիճակահանության արդյունքում Հայաստանի թիմը հայտնվել էր «մահվան» խմբում՝ Մոլդովայի, Վրաստանի եւ Ռումինիայի թիմերի հետ։ Ցավոք, Հայաստանի լրագրողների թիմին այս անգամ չի հաջողվել հաղթահարել խմբային փուլը, եւ նրանք լքել են պայքարը, ինչպես եւ Մոլդովայի թիմը, որը նախորդ մրցաշարի հաղթողն էր։

Ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Մոլդովայի մարզական լրագրողների ասոցիացիան է։ Հայաստանի լրագրողների թիմի գործընկերը FlyOne Armenia ավիաընկերությունն էր։ Քիշնևում Հայաստանի թիմին աջակցել է Մոլդովայի հայ համայնքը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am