Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իրան՝ մասնակցելու Ռայիսիի և մյուս պաշտոնյաների հրաժեշտի արարողությանը

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իրան՝ մասնակցելու Ռայիսիի և մյուս 
պաշտոնյաների հրաժեշտի արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իրան՝ մասնակցելու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող մյուս պաշտոնյաների հրաժեշտի արարողությանը, որոնք զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով։

v1.jpg (676 KB)

v2.jpg (544 KB)

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Mehrnews-ը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 

v3.jpg (764 KB)

v4.jpg (1.18 MB)

Նշվում է, որ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա մայիսի 22-ի երեկոյան, որին ներկա կլինեն Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերը և արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին։

Նախագահ Ռայիսիի ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված պաշտոնյաների հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար մայիսի 22-ին Իրան կժամանեն օտարերկրյա տարբեր բարձրաստիճան պատվիրակություններ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am