ՀՀԿ-ն առաջնորդվում է գաղափարները համադրելու ճանապարհով
13:44, 31 Հունվար 2012
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարյուրտոկոսանոց համամասնական ընտրակարգը բացարձակ ճշմարտություն չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը նշեց, որ նման ընրակարգի անցումը պետք է կատարվի` հաշվի առնելով հանրության կարծիքը: «Կարեւոր է, որ ընտրություններն անցնեն թափանցիկ եւ ոչ վիճահարույց: Կան ուժեր , որոնք իրենց եւ հանրությանը նախապատրաստում են, թե ընտությունները կեղծվելու են»,-ասաց Մինասյանը: Նա նշեց, որ ՀՀԿ ցուցակի հետ կապված սկզբունքները հայտնի են. լինելու են նոր դեմքեր, հիմնականում` քաղաքական գործիչներ: ՀՀԿ-ն առաջնորդվում է գաղափարները համադրելու ճանապարհով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում