Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ադրբեջանում դեմ են Եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցությանը

Ադրբեջանում դեմ են Եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցությանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերին Հայաստանին պաշտոնապես հրավիրելու եւ հայ մարզիկների անվտանգությունն ապահովելու մասին Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովի հայտարարությունից անմիջապես հետո Ադրբեջանում սկսեցին կոչեր հնչել այդ խաղերին հայ մարզիկների մասնակցության դեմ: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մասնավորապես, Ադրբեջանի այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրության կազմակերպության» առաջնորդ Աքիֆ Նաղին moderator.az-ի հետ զրույցում հայտարարել է, որ եթե հայերը համաձայնեն գալ Բաքու, ապա նրանց «փոշմանել» կտան:

Նաղին ադրբեջանական կառավարությանը կոչ է արել չեղյալ հայտարարել Հասաստանին արված պաշտոնական հրավերը, եւ սպառնացել, որ հակառակ դեպքում` իրենք «աննախադեպ միջոցներ» կձեռնարկեն հայկական պատվիրակության դեմ:

«Ինչպես գիտեք, մարզական մրցույթների ժամանակ ակցիաների անցկացման, որոշակի քայլեր կատարելու համար ավելի լայն հնարավորություններ կան: Օգտագործելով բոլոր հնարավորությունները` մենք աշխատելու ենք, որպեսզի հայերը զղջան Ադրբեջան գալու համար»

Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովը երեկ հայտարարել էր, որ Եվրոպական խաղերին մարզիկների մասնակցության համար հրավերներ են ուղարկվել Եվրոպայի բոլոր երկրներին, այդ թվում` Հայաստանին

«Ադրբեջանի մարզիկները բազմիցս մասնակցել են Հայաստանում անցկացված մրցումներին: Օրերս էլ Ադրբեջանի նետաձիգների թիմը Հայաստանում մասնակցել է Եվրոպայի նետաձգության մրցաշարին: Սպորտի բնագավառում որեւէ սահմանափակում չկա: Եվրոպական խաղերի ժամանակ մարզիկների անվտանգության հարցերը գտնվելու են բարձր մակարդակի վրա»,- ասել էր ադրբեջանցի նախարարը: 

Ազադ Ռահիմովի խոսքով` Ադրբեջանում անցկացվելիք Եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցությա մասին հայտնի կդառնա Հայաստանի օլիմպիական կոմիտեի պատասխանից հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am