Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Շառլ Ազնավուրը թուրքական որևէ թերթի հարցազրույց չի տվել

Շառլ Ազնավուրը թուրքական որևէ թերթի հարցազրույց չի տվել

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական Posta լրատվականի տարածած տեղեկությունն այն մասին, թե հայ շանսոնյե, Շեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը թուրք լրագրողին հարցազրույց է տվել, չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական մամուլում տարածված և հայկական իրականությունում բուռն քննարկումների տեղիք տված այս տեղեկությունը հերքել է ՀՀ արտաքին գործերի նախարարությումը: «Շառլ Ազնավուրը որևիցե թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ընդունել»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Թուրքական լրատվամիջոցի տարածած «հարցազրույցում» նշվում էր, թե իբր հայ շանսոնյեն հայտարարել է, որ «մայրը թուրք է»: Բացի այդ, հարցազրույցում արվել էին հստակ թուրքամետ շեշտադրումներ: Օրինակ, Շառլ Ազնավուրին վերագրել էին խոսքերն այն բանի վերաբերյալ, թե վերջինս սիրում է թուրքերին, լինելով Շվեյցարիայում և ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը վարում է անկախ քաղաքականություն և չի ենթարկվում հայաստանյան իշխանություններին: Բացի այդ, հաղորդվում էր, որ Ազնավուրին է շնորհվել «Ոսկե սոսի» մրցանակը:

Հետաքրքիր է, որ թուրք լրագրող Էրքան Օզերմանը նյութի ամենասկզբում նշել է, որ երկար տարիներ է ճանաչում է Ազնավուրին և նախորդ տարիներին մշտապես ցանկություն է հայտնել հարցազրույց անել շանսոնյեի հետ: Սակայն հարցազրույցը այդպես էլ չէր հաջողվել, ինչպես պատճառաբանում է Օզերմանը «տվյալ օրվա պայմանների, միջավայրի ճնշման կամ միգուցե և հայկական սփյուռքի արձագանքից անհանգստանալով»: Ի վերջո նա զանգահարել է Փարիզում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլին, ով ինչպես և լրագրողը Գալաթասարայի ուսումնարանի շրջանավարտ է, և հարցրել է նրա տրամադրվածությունը Շվեյցարիայում ՀՀ դեսպան և հայտնի երգիչ Շառլ Ազնավուրի հետ ճաշելու վերաբերյալ: Վերջինս դրական պատասխան էր տվել և կայացել էր հանդիպումը: «3 ժամ խոսելով ճաշեցինք»,- գրել էր Օզերմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am