«Բազե 2015»-ին կմասնակցի Սփյուռքահայ ուսանողների խորհուրդը
13:10, 25 Հունիս 2015
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 17-23-ը Ծաղկաձոր քաղաքում տեղի կունենա «Բազե 2015» երիտասարդական համահայկական ամենամյա հավաքը, որին կմասնակցի սփյուռքից (ՍՈՒԽ) ջոկատ:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Բազեի կազմկոմիտեից: Ջոկատի անդամները հավաքի ընթացքում կմասնակցեն հետևյալ մրցույթներին՝ սեղանի թենիս, շախմատ, ձեռքի ուժ, հրաձգություն, երգ, պար, նկարչություն, բրեյն ռինգ, լող, մինի ֆուտբոլ, վոլեյբոլ, նորաձևություն, սպորտլանդիա, ազգային խաղեր:
Ջոկատը բաղկացած է սփյուռքահայ ինը մասնակիցներից, որոնց թվում է ջոկատի ղեկավարը: Ջոկատի կազմում պետք է ընդգրկված լինի առնվազն չորս աղջիկ: Մասնակիցների տարիքը 18-30-ն է:
Հավաքի ընթացքում սպասվում են նաև հետաքրքիր օրեր` լի հանդիպումներով և քննարկումներով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում