Արսեն Ջուլֆալակյանը մասնակցում է ըմբշամարտի նոր մարզահագուստի ստեղծմանը
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մասնակցում է ըմբշամարտի նոր մարզահագուստի ստեղծմանը: «Եզակի այց էր: Երկօրյա բուռն քննարկումներ եղան Adidas-ի գլխամասային գրասենյակում՝ կապված Ռիոյի օլիմպիական խաղերում ըմբշամարտի նոր մարզահագուստների նախագծման և թեստավորման հետ: Ծավալվեց շատ արդյունավետ աշխատանք՝ բազմաթիվ խորհուրդներով և առաջարկներով։ Այնուամենայնիվ, սա դեռ առաջին քայլն էր, ամեն ինչ դեռ առջևում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆեյսբուքի իր էջում գրել է Ջուլֆալակյանը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 75 կգ քաշային կարգի 2014 թ. աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը գտնվում էր գերմանական Հերցոգենաուրախում՝ Adidas ընկերության շտաբ-բնակարանում, որտեղ մասնակցում էր մարզաձևի միջազգային ֆեդերացիայի՝ United World Wrestling-ի կողմից նախաձեռնած ըմբշամարտում նոր համազգեստերի դիզայնավորման տարբերակների քննարկման միջոցառմանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում