«Սևանա լիճ» շախմատային մրցաշարի առաջատարը իսպանացի է
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտունիում ընթացող «Սևանա լիճ 2015» անվանումը կրող միջազգային երիտասարդական մրցաշարում կայացել է 2-րդ տուրը:
Արագ շախմատի Հայաստանի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը հաղթել է ԱՄՆ ամենաերիտասարդ շախմատիստ Սամվել Սևյանին: Մեր ներկայացուցիչներից Ռոբերտ Հովհաննիսյանը զիջել է պարտիան Ջան Դուդային, իսկ Հովհաննես Գաբուզյանը` Սամվել Տեր-Սահակյանին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, երկու տուրերից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարները իսպանացի Անտոն Գուջարոն և Ջան Դուդան են. նրանք ունեն 2 միավոր, սակայն լրացուցիչ միավորների հաշվին առաջատարը Գուջարոն է:
ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի շրջանային մրցաշարին, որն անցկացվելու է մինչև հուլիսի 21-ը, մասնակցում են տարբեր երկրներից ժամանած 10 ուժեղագույն միջազգային գրոսմայստերներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում