Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Mac համակարգիչներն առաջին անգամ վարակվել են շորթիչ վիրուսով

Mac համակարգիչներն առաջին անգամ վարակվել են շորթիչ վիրուսով

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple Inc. ընկերության համակարգիչները դարձել են ցանցահենների թիրախը: Մարտի 5 – 6-ն անհայտ չարագործները գործադրել են KeRanger տարածված ծրագրի վնասաբեր տարբերակը, որը վերագրվում Է շորթիչ վիրուսների դասին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 7-ին հաղորդել Է Reuters-ը:

«Այս ծրագիրն անտարակույս դարձել Է իր տեսակի մեջ  առաջինը: Այն գործառական Է, ծածկագրում Է ֆայլերը եւ փրկագին  պահանջում»,- գործակալությանը հայտարարել Է Palo Alto Threat Intelligence ընկերության տնօրեն Ռայան Օլսոնը:    

Ցանցահենները Mac համակարգիչները վարակում են հանրաճանաչ ծրագրի փչացած պատճենի միջոցով, պարզաբանում են մասնագետները: Դրա իբր վերջին տարբերակը՝ 2.90-ը, հայտնվել Է մարտի 4-ին: Համակարգչում «բեռնելիս» այն երեք օր մնում Է ոչ ակտիվ, իսկ այնուհետեւ սկսում Է ծածկագրել օգտատիրոջ ֆայլերը եւ վերծանման համար պահանջել մեկ բիտկոին (շուրջ 400 ամերիկյան դոլար) փրկագին:      

Apple ընկերության ներկայացուցիչը հայտարարել Է, որ ըկերությունը քայլեր Է ձեռնարկում վնասաբեր ծրագրի հետագա տարածումը կանխելու համար: Նա հրաժարվել Է այլ մանրամասներ հայտնել:

KeRanger օրինական ծրագրի արտադրողն օգտատերերին խորհուրդ Է տվել մինչեւ 2.92 տարբերակն անհապաղ նորացում կատարել, եթե կասկածում են, որ դրանք կարող են վարակված լինել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am