Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Իններորդ անգամ անցկացվող ԱրմԹեք համաժողովը կփոխի ձևաչափն ու անվանումը

Իններորդ անգամ անցկացվող ԱրմԹեք համաժողովը կփոխի ձևաչափն ու անվանումը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգներում մայիսին անցկացվելիք բարձր տեխնոլոգիաների ԱրմԹեք 9-րդ համաժողովի ձևաչափում փոփոխություններ կկատարվեն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը` նշելով, որ ներկայում բանակցություն է ընթանում համաժողովի կազմակերպիչների հետ բովանդակության փոփոխության առնչությամբ: «Այս տարվա ԱրմԹեքում որոշակի ձևափոխումներ կլինեն՝ այն ավելի թիրախային ու նպատակային դարձնելու նպատակով: Չեմ բացառում, որ անվանափոխություն լինի՝ նոր բովանդակությանը համապատասխան, որպեսզի մաքսիմալ կոնսոլիդացնենք ոչ միայն հայ համայնքն, այլև բոլոր ներդրողներին, ՏՏ ոլորտում գործող ու հետաքրքրված արտասահմանյան կազմակերպություններին»,-ասաց փոխնախարարը:

«Սովորել անցյալիցբացահայտել ապագան»խորագրով ԱրմԹեք Համաժողովը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար հարթակ է,որն հիմնադրվել է 2007 թվականից ու հերթականությամբ տեղի է ունենում ԱՄՆ-ում ու Հայաստանում: Համաժողովի նպատակն է՝ լուսաբանել Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճը,խթանել միջազգային համագործակցությունը և ներդրումների ներգրավումընպաստել ՏՏ ոլորտի մասնագետների միջև համագործակցությանը, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձնել գլոբալ ճանաչելի:ԱրմԹեքհամաժողովի համահիմնադիրն ու նախագահը Թոնի Մորոյանն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am