Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Վարչապետը գառնեցիներին խոստացավ չեղարկել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը

Վարչապետը գառնեցիներին խոստացավ չեղարկել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման 
համակարգի կառուցման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Գառնի-Երևան ավտոմայրուղին փակած գյուղացիների հետ: Գյուղացիները բողոքում են Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրի, ինչպես նաև Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրի դեմ, որն իրագործելու համար Ազատ գետի ջուրը պետք է տարվի Արարատի մարզ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գյուղացիների հետ հանդիպման ընթացքում վարչապետը լսեց նրանց բողոքները և հայտարարեց, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագիրը կչեղարկվի և շինարարական տեխնիկան դուրս կբերվի Ազատի կիրճից:

ՀՀ վարչապետը գյուղացիներին խոստացավ քննարկել նաև Գեղարդալճի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը չեղարկելու հարցը: Գառնեցիները վարչապետի հետ հանդիպելուց հետո բացում են Երևան տանով ավտոմայրուղին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am