Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հռոմում տեղի է ունեցել «Տրավիատա»-ի փակ պրեմիերան՝ Քոփոլայի բեմադրությամբ

Հռոմում տեղի է ունեցել «Տրավիատա»-ի փակ պրեմիերան՝ Քոփոլայի բեմադրությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի օպերայում տեղի Է ունեցել Ջուզեպե Վերդիի «Տրավիատա»-ի առաջին նախապրեմիերային ցուցադրությունը՝ ամերիկացի ռեժիսոր եւ սցենարիստ Սոֆյա Քոփոլայի բեմադրությամբ:

Երիտասարդ, բայց արդեն ճանաչված ու տարբեր պարգեւների արժանացած, ներառյալ «Օսկար»-ի (սցենարների համար), կինեմատոգրաֆիստի համար այս բեմադրությունը դեբյուտ Է դարձել օպերային բեմի վրա, եւ բավականաչափ հաջողված: Քոփոլան պահպանել Է 1853 թվականին գրված օպերայի սովորական դասական ձեւը: 

Քննադատության հատուկ գովեստին Է արժանացել նվագախումբը՝ իտալացի դիրիժոր Ժադեր Բենիամինի ղեկավարությամբ: Վերդիի երաժշտությունը նրա կատարմամբ հիանալիորեն ներդաշնակել Է գլխավոր հերոսների՝ սոպրանո Ֆրանչեսկո Դոտոյի եւ տենոր Անտոնիո Պոլիի ձայների, ինչպես նաեւ երգչախմբի երգեցողության հետ:

Դահլիճում հավաքվել Էին քաղաքական գործիչներ, նախարարներ, դերասաններ, շոու բիզնեսի աստղեր: Պարտերում նստած Էին դերասանուհիներ Քիրա Նայթքին, Մոնիկա Բելուչին, Սանդրա Սանդրելին, օթյակներից մեկում նկատել են ռեժիսոր Բեռնանդո Բերտոլուչիին: Տարեշրջանի ամենափայլուն ներկայացումներից մեկը Հռոմի օպերայի վրա նստել Է 1,8 մլն եվրո:

Լայն հանրության համար պրեմիերային առաջին ցուցադրությունը տեղի կունենա մայիսի 24-ին:

Այնուհետեւ «Տրավիատա»-ն եւս 14 անգամ կներկայացվի մինչեւ հունիսի 30-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am