Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հունաստանի հայ համայնքը Արցախին նվիրաբերելու է ավելի քան 60 հազար եվրո

Հունաստանի հայ համայնքը Արցախին նվիրաբերելու է ավելի քան 60 հազար եվրո

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 22-ին Հունաստանի հայ համայնքի նախաձեռնությամբ Արցախի զորակցության եւ օժանդակության նպատակով կազմակերպված դրամահավաքի արդյունքում հավաքվել է ավելի քան 60 հազար եվրո:  

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դրամահավաքին իրենց մասնակցությունն են ունեցել ոչ միայն հենց կազմակերպիչներն ու  կամավորները, այլեւ հունահայ համայնքի յուրաքանչյուր  անդամ՝ ընդառաջելով Արցախի Օժանդակության Ֆոնդի նվիրատվության կոչին։

Առավոտյան ժամը 10-ից մինչ երեկոյան 8-ը ավելի քան 80 կամավորներ կապ են հաստատել Աթենքի, Թեսալոնիկի եւ Թրակիոյի շրջանների հայրենակիցների հետ Ադրբեջանի թշնամական հարվածներին դիմագրավող Արցախի հայոց բանակին եւ քաջարի ժողովրդին նյութապես օգնություն ցուցաբերելու դիմումով։ Օգնության նպատակով դրամահավաքի կազմակերպելու կոչով վերջերս հանդես են եկել նաեւ Արցախի Օժանդակության Ֆոնդը, որը ներառում է  Հունահայերի Ազգային Վարչությունն ու Թաղականությունները, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, Հայ Կապույտ Խաչը, Հայ Գթության Խաչը, Համազգայինը, Հ.Մ.Ը.Մ.ը եւ Հ.Յ.Դ. Հունաստանի Երիտասարդական Միությունը։ Դրամահավաքի ընթացքում կազմակերպիչներին է այցելել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հունաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի ընկերակցությամբ:

Արցախի Օժանդակության Ֆոնդը շարունակում է գործել, իսկ արդեն նվիրաբերված գումարը փոխանցվելու է Արցախի կառավարությանը ԼՂՀ պաշտպանության բանակի կարիքները հոգալու նպատակով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am