Բակո Սահակյանը Վախթանգ Դարչինյանի հետ քննարկել է Արցախում սպորտի զարգացման հետ կապված հարցեր
19:00, 23 Մայիս 2016
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 23-ին ընդունել է հայտնի բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանին եւ նրա թիմի անդամներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում սպորտի, մասնավորապես, բռնցքամարտի զարգացման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Վախթանգ Դարչինյանին հայրենիքում սպորտի բնագավառում եւ համահայկական տարբեր խնդիրների լուծմանն ակտիվորեն մասնակցելու համար:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում