Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակության հետ քննարկել է համագործակցության ամրապնդման հարցեր

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակության հետ քննարկել է 
համագործակցության ամրապնդման հարցեր

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մայիսի 23-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) պատվիրակությանը՝ կազմակերպության հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Կրիկորյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի  վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂՀ և ԱՀՀ միջև համագործակցության ամրապնդման ու հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը կարևորել է ԱՀՀ հետևողական գործունեությունը՝ ուղղված ԱՄՆ-ում Արցախի շահերի ներկայացման ու պաշտպանությանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am