ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակության հետ քննարկել է համագործակցության ամրապնդման հարցեր
19:25, 23 Մայիս 2016
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մայիսի 23-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) պատվիրակությանը՝ կազմակերպության հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Կրիկորյանի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂՀ և ԱՀՀ միջև համագործակցության ամրապնդման ու հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։
ԼՂՀ արտաքին գործերի նախարարը կարևորել է ԱՀՀ հետևողական գործունեությունը՝ ուղղված ԱՄՆ-ում Արցախի շահերի ներկայացման ու պաշտպանությանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում